կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել

Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից եւ թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։

 

  • Կիսվել: