ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում մոտոցիկլը բախվել է ավտոմեքենային․ մոտոցիկլավարը եղել է խմած, նա հոսպիտալացվել է

Երևանում մոտոցիկլը բախվել է ավտոմեքենային․ մոտոցիկլավարը եղել է խմած, նա հոսպիտալացվել է

Մարտի 15-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում Երևանի Մելքումով փողոցի 22/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն իր վարած Honda մակնիշի մոտոցիկլով բախվել է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ըստ աղբյուրի՝ մոտոցիկլավարն ու Infiniti-ի վարորդը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Մոտոցիկլավարը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Infiniti-ի վարորդը եղել է սթափ։

  • Կիսվել: