հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում բերման է ենթարկվել «Լեդի Հակոբի» եղբոր տղան

Երևանում բերման է ենթարկվել «Լեդի Հակոբի» եղբոր տղան

Երբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ 2023-ը թմրամոլության դեմ պայքարի տարի է լինելու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր սկսեցին իրենց գրառումներով ողողել համացանցը, թե այդ ամենը հերթական հայտարարությունն է։ 

Մինչդեռ այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Ոստիկանությունն ապացուցեց, որ այդ ամենն իրականություն է։ Ապացույցը՝ երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված հսկայածավալ աշխատանքն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ Եվ կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի, որդին՝ Վարդան Հակոբյանը։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները քննիչներն և մաքսայինի աշխատակիցները հայտնաբերում այդ ամենը։ Կադրերից երևում է, որ աշխատանքը կատարվել է պրոֆեսիոնալ ձևով։ Եվ այդ ամենին կնախանձեին անգամ ամերիկյան ու եվրոպական իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչններ։

Թմրամոլության դեպ պայքարի աշխատանքները ՀՀ ներքին գործերի նախարար Վ․ Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ շարունակվում է։

Մանրամասները՝ քիչ ուշ



  • Կիսվել: