շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել

Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կարմիր կովը իր կաշին չի փոխի» անունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Անիտա Հ.-ի բնակության վայրի շենքին է մոտեցել սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա, որի միջից իջել է մի քաղաքացի, բռնություն կիրառել Անիտա Հ.-ի նկատմամբ, ծեծի ենթարկել, քաշել մազերից և տարել դեպի ավտոմեքենան:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: