չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանում «Հայփոստի» մասնաճյուղից գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղը

Երևանում «Հայփոստի» մասնաճյուղից գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղը

Այսօր՝ ժամը 05։00-ից 05։30-ն ընկած ժամնահատվածում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում` Աթոյան փողոցում գործող «Հայփոստի» մասնաճյուղի պատուհանից ներս է մտել և հափշտակություն կատարել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այնտեղից հափշտակել է զինվորների համար նախատեսված հանգանակությունների արկղը, որում եղել է գումար, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: