հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում ամուսինը 4 տարի շարունակ վաճառել է սեփական կնոջը

Երևանում ամուսինը 4 տարի շարունակ վաճառել է սեփական կնոջը

Փետրվարի 10-ին արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել Երևանի բնակչուհի, 33-ամյա Հ. Մ.-ն:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2016 թ.-ի ապրիլից մինչև այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում իր ամուսինը՝ 31-ամյա Ընծա Դավթյանը, սպառնալիքներով և ծեծի ենթարկելով, պարբերաբար ստիպել է իրեն սեռական հարաբերություններ մատուցել իրեն անծանոթ անձանց ու ստացված գումարը տալ իրեն:

Փաստի առթիվ ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ընծա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, որից հետո պարզ կլինի Հ. Մ.-ի հայտնած տեղեկութունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

  • Կիսվել: