երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Երևանի թիվ 19 դպրոցում գազի նմանվող նյութ փչած աշակերտը ներկայացվել է ոստիկանություն

Երևանի թիվ 19 դպրոցում գազի նմանվող նյութ փչած աշակերտը ներկայացվել է ոստիկանություն

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչն աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: