երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կաշառք տալու, ստանալու քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 11 անձի

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կաշառք տալու, ստանալու քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 11 անձի

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառք տալու, ստանալու քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է նախօրեին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին, մեղադրանք է ներկայացվել 11 անձի։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«11 մեղադրյալներից 4-ի, այդ թվում ` քաղաքապետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Մնացածի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներ»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • Կիսվել: