երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը շուտով ազատության մեջ կլինի

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը շուտով ազատության մեջ կլինի

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ով կալանավորվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում գնումների գործընթացում, գործուղումների, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված գումարների ծախսման ոլորտում հայտնաբերված չարաշահումների գործով, ազատ կարձակվի։

Այս մասին InfoPort.am-ին հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Սիմոնյանը քիչ հետո ազատության մեջ կլինի»,–ասաց փաստաբանը։
Խաչատրյանը նշեց նաև, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, որպեսզի որոշման հիմքը տեսնեն։ Սակայն դատավորը հակիրճ ասել է` նման որոշում է կայացրել, քանի որ հիմնարար կասկածի շեմը դատարանը համարել է չհաղթահարված։ Այդ է պատճառը, որ Սիմոնյանի նկատմամբ այլ խափանման միջոց չի կիրառվել։

  • Կիսվել: