շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փարպեցի փողոցում իրանցու են ծեծի եթարկել, հափշտակել բջջային հեռախոսն ու 650 ԱՄՆ դոլար

Փարպեցի փողոցում իրանցու են ծեծի եթարկել, հափշտակել բջջային հեռախոսն ու 650 ԱՄՆ դոլար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի բացահայտման ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ԻԻՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի Փարպեցի փողոցում գտնվող ռեստորանի մոտ ինքը ծեծի է ենթարկվել, հափշտակել են հեռախոսը և պայուսակը:

Հավելենք, որ նշված հասցեի մոտ՝ 2021թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, դանակի սպառնալիքով, հափշտակել են քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է հագուստ, գրքեր, բջջային հեռախոս և 650 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են դեպքի վայրում առկա տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ԻԻՀ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: