շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեւանի կենտրոնում ավտովթարից 46 օր անց 51-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Երեւանի կենտրոնում ավտովթարից 46 օր անց 51-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Մարտի 3-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցում մահացել է հունվարի 16-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած , «Օպելի» ուղևորուհին՝ 1970 թ. ծնված Սրբուհի Ավագյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին, ժամը 04.59-ին, Երևանի Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Օպելի» վարորդը՝ 1988 թ. ծնված Հակոբ Բաղդասարյանը, և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հ. Բաղդասարյանը մահացել է:

  • Կիսվել: