շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանի հյուրանոցներից մեկում կտրել են կնոջ պարանոց, ենթադրյալ մեղադրյալը նրա որդին է

Երևանի հյուրանոցներից մեկում կտրել են կնոջ պարանոց, ենթադրյալ մեղադրյալը նրա որդին է

Ապրիլի 16-ին առանձնակի դաժանությամբ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևքարեցի Աաքոյի 92 հասցեում «Լյուքս Քասլ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արնաշաղախ կնոջ։

 Մինչ ոստիկանների ժամանումը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարանոցը կտրած կնոջը, ապա նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել հիվանդանոց։ Տեղում նշված վայրից ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարեկների հետ մի երիտասարդ տղայի են վնասազերծել ու Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, քանի որ նա մարմնական վանսվածքներ էր ստացել։

Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, որտեղից շարժ կա դեպի շենքի ներս, մուտքի մոտ պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ այդ դանակը հանցագործության գործիքն է։ Հյուրանոցի 4-րդ հարկի 415 սենյակում՝ անկողնում և հատակի վրա, հայտնաբերվել են բավական շատ արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ պարեկների ավտոյով հիվանդանոց տեղափոխվածը հանցագործություն կատարողն է, ով իր մոտ եղած դանակով 4-րդ հարկում գտնվող կնոջ պարանոցն է կտրել և որ վիրավոր կինը, ում կյանքի համար բժիշկները պայքարում են, ենթադրյալ կասկածյալի մայրն է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։

  • Կիսվել: