շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր և փող են գողացել. կա ձերբակալված

Երևանի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր և փող են գողացել. կա ձերբակալված

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գալշոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 17.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանն ու ներս մտել։ Գողացել էին ոսկյա զարդեր և փող:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: