շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երեք օրում բացահայտվել է 144 հանցագործություն. գրանցվել է 42 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել՝ 56 մարդ

Երեք օրում բացահայտվել է 144 հանցագործություն. գրանցվել է 42 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել՝ 56 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 144 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 29, մարմնական վնասվածք պատճառելու 20, խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 10, խուլիգանության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, պաշտոնական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, ինքնիրավչության, ընտանեկան բռնության, հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, դատական ակտը չկատարելու և շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 2 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: