երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք

Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարած։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, խարդախության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, հոգեկան ներգործության՝ 6, բնակարանային գողության, գույքը հափշտակելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 3-ական, սպանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, դրամանենգության, փաստաթղթի կեղծիքի ու ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության, անառակաբարո արաք կատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար. 5 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: