չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրգործը դատարանում կքննվի դռնփակ

Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրգործը դատարանում կքննվի դռնփակ

Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ աղմկահարույց քրեական գործը դատարանում կքննվի դռնփակ:

Որոշումը կայացրել է գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Այս գործով մեղադրյալները 11-ն են, նրանց թվում է նաև Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Հանցախմբի ղեկավարը իտալական մի շարք ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչն է, որը, ըստ մեղադրանքի, երեխաների վաճառքի համար ստեղծել է կազմակերպված խումբ, ընդգրկել տարբեր բնագավառներում և պետական կառույցներում աշխատող անձանց, որոնք օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:

  • Կիսվել: