Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները. մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են. Արգիշտի Քյարամյան
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը «չի դնում ու գրում», թե որ թվականին ինչ մեդալ է ստացել ու ինչի համար։
«Այդ հարցին անդրադառնալն, իմ տեսանկյունից, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև ես երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները, մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քյարամյանը։
Նա նշեց, թե լուրջ խոսակցություն չի համարում իր մեդալների հարցը քննարկման առարկա դարձնելը։