չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երբ կա ինքնավար ոստիկանություն, ոստիկանապետը շատ ավելի անկախ է, քան երբ լինելու է ՆԳ քաղաքականացված նախարար. Մանուկյան

Երբ կա ինքնավար ոստիկանություն, ոստիկանապետը շատ ավելի անկախ է, քան երբ լինելու է ՆԳ քաղաքականացված նախարար. Մանուկյան

Երբ կա ինքնավար ոստիկանություն, ոստիկանապետը շատ ավելի անկախ է, քան այն իրավիճակը, երբ լինելու է ՆԳ քաղաքականացված նախարար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարություն ստեղծելու նախաձեռնությանը:

«Այսինքն եթե ոստիկանապետը ենթարկվում է քաղաքականացված, կուսակցականացված  նախարարին, շատ ավելի ուղղորդված ենթակայություն է լինում:

Մի բան է Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանապետին տրվող հրահանգը, որը շատ հաճախ օրենքի շրջանակում չէ,  մեկ այլ բան է, որ արդեն օրենքով ամրագրված ՆԳ նախարարը հրաման է տալիս իր ենթակա ոստիկանապետին»,-ասաց նա:

  • Կիսվել: