երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եղեգնուտում հանրաքվե չի լինի․ ԿԸՀ-ը կարճեց վարույթը

Եղեգնուտում հանրաքվե չի լինի․ ԿԸՀ-ը կարճեց վարույթը

Արմավիրի մարզի Եղեգնուտում հանրաքվե չի լինի: ԿԸՀ-ը կարճեց վարույթը: ԿԸՀ էին դիմել Եղեգնուտ համայնքի  ավագանու  անդամներ Ռազմիկ Աբրահամյանը, Հովհաննես Հակոբյանը, Մարտուն Մկրտչյանը և Անտոն Խուրշուդյանը: 

ԿԸՀ-ի հիմնավորմամբ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և  անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել:

Հիշեցնենք՝  Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։ Վարչական դատարանը բավարարել էր Մարգարյանի բողոքը, սակայն գյուղացիները, ավագանու անդամները չեն ընդունում դատարանի վճիռը: 

  • Կիսվել: