կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եղեգնաձորի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Եղեգնաձորի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Մարտի 29-ին Եղեգնաձորի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ Հորբատեղ գյուղի 25-ամյա մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ: Եղեգնաձորի Միկոյան փողոցի բակերից մեկում երիտասարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: Ըստ նրա` զանգվածը կանեփից պատրաստված թմրանյութ է, կանեփի մեկ թուփն էլ անցած տարի աճեցրել էր իրենց բակում` անձնական օգտագործման համար:

Նմանատիպ մի տեղեկություն էլ Եղեգնաձորի քրեական հետախույզները ստացել են ապրիլի 5-ին: Գլաձորցի 23-ամյա երկու երիտասարդ, նրանցից մեկի վարած մեքենայով հանդերձ, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրանյութն իրենն է, ու քիչ առաջ էլ դրանից հյուրասիրել է հասակակից ընկերոջը:
Երկու դեպքով էլ նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: