ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեք «օրենքով գողի» վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործերն ուղարկվել են դատարան

Երեք «օրենքով գողի» վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործերն ուղարկվել են դատարան

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քննված 16 քրեական գործերից 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով 20 անձանցից 4-ն ունեցել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»:

  • Կիսվել: