հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:

Տեղեկությունը հայտնում են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։

Դեպքի հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: