ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները:

Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն, իսկ նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

  • Կիսվել: