շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՁՊՎ-ներում կսահմանվեն նոր ստանդարտներ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՁՊՎ-ներում կսահմանվեն նոր ստանդարտներ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 67, ձեռնպահ՝ 33, դեմ՝ 0 պատգամավոր։

Նախագծով կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրի շինության և կահավորման առանձնահատկությունները, կվերագնահատվի ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը և կսահմանվեն նոր ստանդարտներ:  

Առաջարկվում է կառավարության որոշման համար նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակներում շինության և կահավորման առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա:

Կառավարության այդ որոշումն առաջարկվում է ընդունել օրենքի ընդունումից հետո 6-ամսյա ժամկետում:

  • Կիսվել: