շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձևաթուղթ չունենալու պատճառով բերման ենթարկված քաղաքացին ՀՔԾ հաղորդում է ներկայացրել. հարուցվել է քրգործ

Ձևաթուղթ չունենալու պատճառով բերման ենթարկված քաղաքացին ՀՔԾ հաղորդում է ներկայացրել. հարուցվել է քրգործ

Մալաթիայում օրեր առաջ՝ կեսգիշերին, ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգման ենթարկվելու դեպքի վերաբերյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Դեպքը տեղի էր ունեցել, արտակարգ դրության պայմաններում, տեղաշարժման թերթիկ չունենալու պատճառով:

  • Կիսվել: