կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ. ՆԳՆ-ը՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ. ՆԳՆ-ը՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին

ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի կապակցությամբ ոստիկանությունը ստացել է հաղորդում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Ոստիկանություն ստացվել է հաղորդում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»,- հայտնեցին ոստիկանությունից։

Ըստ armtimes.am-ի՝ նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

  • Կիսվել: