հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ձերբակալվել է փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը. ՓՊ

Ձերբակալվել է փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանը. ՓՊ

Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացիներ ձերբակալվել են, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Փաստաբանների պալատի աշխատակից Աստղիկ Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ոստիկանները, Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքի ժամանակ ապօրինի կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանին, և մի շարք այլ քաղաքացիների:

Վերջիններս գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում՛՛:

Նշենք, որ Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր է՝ համահայկական ստորագրահավաք է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

  • Կիսվել: