հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյեվիկ):

Ոստիկանությունից Primenews.am-ը տեղեկացավ, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և գտնվում է հետախուզման մեջ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Ոստիկանությունից հայտնում են նաև, որ ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

 

  • Կիսվել: