չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ձերբակալություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Ձերբակալություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 05.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Խաչիկ Ղ.-ն, որը 2020 թ. հունվարի 4-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: