ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ձեր նկատմամբ ունեմ անթաքույց հարգանք, բայց անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը. Միրզոյանը՝ Թաթոյանին

Ձեր նկատմամբ ունեմ անթաքույց հարգանք, բայց անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը. Միրզոյանը՝ Թաթոյանին

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտանի 2019 թվականի զեկույցի ժամանակ Արման Թաթոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին հորդորեց  չփորձել սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին:

ԱԺ նախախագ Արարատ Միրզոյանը ՄԻՊ-ին հորդորեց պատգամավորների հետ խոսելիս ուրիշ ձևով արտահայտվել։

Դրանից հետո Ա.Միրզոյանը կրկին անդրադարձավ ՄԻՊ-ին։

«Իհարկե, Դուք կատարում եք Ձեր սահմանադրական պարտականությունները Ձեր համոզմամբ շատ լավ, շատերի համար շատ լավ, այնուամենայնիվ, պետք է հաշտվել այն իրողության հետ, որ գործունեության այս կամ այն ասպեկտ կարող է և գոհացուցիչ  չլինել այս կամ այն պատգամավորի համար, և սա պատգամավորի իրավունքն է»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ Արման Թաթոյանի նկատմամբ ունի անթաքույց հարգանք և շատ լավ համագործակցում են, բայց պետք է հրապարակավ ասի, որ, որպես ԱԺ նախագահ, անընդունելի է համար նրա  անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի ելույթի, դիտարկումների նկատմամբ:

«Դուք պետք է ավելի հարգալից լինեք ԱԺ պատգամավորների նկատմամբ։ Մենք բոլորս պետք է ավելի հարգալից և հանդուրժող լինենք բոլորիս նկատմամբ, դրանից հավատացնում եմ՝ բոլորս կշահենք»,- ասաց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: