չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Դոն Պիպո»-ին արդարացրած դատավորը դատի է տվել Արման Բաբաջանյանին

«Դոն Պիպո»-ին արդարացրած դատավորը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սարգսյանը պահանջում է պարտավորեցնել Բաբաջանյանին հերքել զրպարտության տեքստը:

Հրաչիկ Սարգսյանը մայիսի 14-ին արդարացրել էր «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին, որը մեղադրվում էր իր սպանության պատվերն իրականացնող անձանց բացահայտելու և իր սպանությունը խափանելու նպատակով այդ անձանց առեւանգելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Վճռից հետո Բաբաջանյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հրաչիկ Սարգսյանը հայտնի է նախկին իշխանությունների օրոք դիզած հարստությամբ, իսկ արդարացնելով «Դոն Պիպո»-ին նա ամբողջ դատական համակարգի անունից պատասխանել է իշխանության ուղերձին ու բոլոր նրանց, ովքեր հավատում էին, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում երկրում իրականացվելու են արմատական բարեփոխումներ, որ այլեւս արդարադատություն չեն իրականացնելու ծախու դատավորները.

«Ուրեմն մենք բոլորս միամիտ ենք եղել եւ ամեն ինչ շարունակելու է մնալ նախկինի պես»,- հայտարարել էր Բաբաջանյանը։ 

  • Կիսվել: