շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դուք կարծում եք, որ ԱԺ-ն այնքան անսկզբունքային է, որ կարող եք մեկ տարի հետո նույն թեկնածուին բերել այստեղ և առաջադրել․ Արման Բաբաջանյանը՝ Էմիլ Տարասյանին

Դուք կարծում եք, որ ԱԺ-ն այնքան անսկզբունքային է, որ կարող եք մեկ տարի հետո նույն թեկնածուին բերել այստեղ և առաջադրել․ Արման Բաբաջանյանը՝ Էմիլ Տարասյանին

Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածության հարցը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի հայտարարությունները հունից հանեցին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է մի հատ էլ շնորհակալություն հայտնենք, որ Գոռ Հովհաննիսյանին չեք ներկայացրել, որովհետև Արթուր Վաղարշյանը կարող է չուզեր առաջադրվել, մեկ էլ այստեղ կարող է հայտնվեր այդ տխրահռչակ թեկնածուն ձեր կողմից առաջադրված, որը հայտնի շրջանակների կազմում քաղաքական հայտարարություններ է անում։ Տպավորություն է, որ ձեր հույսը այն է, եղել, որ պատգամավորները արդեն մոռացել են, թե ինչու են դեմ քվեարկել Արթուր Վաղարշյանի թեկնածությանը։ Եթե ոչ, ուրեմն դուք կարծում եք, որ Ազգային ժողովը այնքան անսկզբունքային է, որ կարող եք մեկ տարի հետո նույն թեկնածուին բերել այստեղ առաջադրել և անհարմար վիճակի մեջ դնել և Ձեզ, և թեկնածուին», -հայտարարեց Բաբաջանյանը։

Ի պատասխան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, որը ԱԺ-ն ներկայացնում էր ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, հայտարարեց, որ իրենք նրա թեկնածությունը երկրորդ անգամ են ներկայացրել՝ հարգելով թեկնածուի ցանկությունը։ «Հարցը դիտարկվել է մասնագիտական հարթության վրա և քաղաքական գործընթացներով ՀՀ նախագահի աշխատակազմը չի առաջնորդվել», - հայտարարեց Տարասյանը։

  • Կիսվել: