ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դոմոդեդովո»-ի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

«Դոմոդեդովո»-ի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Էջմիածնում

Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 43-ամյա Գևորգ Մ.-ն, որը ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի գծային վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: