հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դիմել ենք ՄԻԵԴ ռազմագերիների գլխատումների, դիակների նկատմամբ այլանդակությունների դրվագներով. Եղիշե Կիրակոսյան

Դիմել ենք ՄԻԵԴ ռազմագերիների գլխատումների, դիակների նկատմամբ այլանդակությունների դրվագներով. Եղիշե Կիրակոսյան

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ասուլիսում հայտնել է, որ երեկ կրկին դիմել են Եվրոպական դատարան՝  պահանջելով ընդլայնել կիրառված միջանկյալ միջոցի շրջանակը, որպեսզի այն ներառի ոչ միայն քաղաքացիական բնակչության թիրախավորումը, այլև վերաբերվի ադրբեջանական իշխանություն վերահսկողության տակ հայտնված ցանկացած անձի անվտանգությանը։

 

«Ակնկալում ենք առաջիկայում դատարանի պատասխանը՝  հաշվի առնելով ադրբեջանական կողմից հայ դիակների գլխատման, ռազմագերիների գնդակահաության ու անմարդկային վերաբերմունքի դեպքերը, որոնք անընդունելի են մարդասիրական միջազգային իրավունքների տեսանկյունից»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:

  • Կիսվել: