ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը երկու ամսով կալանավորվեց

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը երկու ամսով կալանավորվեց

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում 16-ամյա անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ: Ավելի ուշ նա  ձերբակալվել էր։

  • Կիսվել: