հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից և զղջացել արարքի համար

Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը ներողություն է խնդրել մատուցողից և զղջացել արարքի համար

Քննչական կոմիտեից հայտնել են, որ հայտնի տեսանյութի դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։

Քրեականի պետը ներկայացրել է դիմում, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով զղջալու հանգամանքը, քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ 16-ամյա տղային ծեծի էր ենթարկում Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը:

  • Կիսվել: