կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դիլանյանն ու Կոպիրկինն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին

Դիլանյանն ու Կոպիրկինն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին

Փետրվարի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը:

 

  • Կիսվել: