շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դեկտեմբերի 20-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք

Դեկտեմբերի 20-21-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, անձի առևանգման՝ 3, սպանության փորձի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ծանր վիրավորանքի, սուտ մատնության, սպառնալիքի և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: