ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դաժանաբար ծեծել է ընկերոջը՝ հասցնելով կյանքին սպառնացող վնաս

Դաժանաբար ծեծել է ընկերոջը՝ հասցնելով կյանքին սպառնացող վնաս

2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Երեւան քաղաքի 48-ամյա բնակիչ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 60-ամյա տղամարդը Երեւան քաղաքի Սարի-Թաղի 3-րդ փողոցում գտնվող իր տանը մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց հետո անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 48-ամյա ընկերոջ հետ, որի ընթացքում բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են արնանման  հետքեր: Նշանակվել են դատակենսաբանական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` Երեւան քաղաքի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)  1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: