հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դավթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կա կալանավորված անձ

Դավթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կա կալանավորված անձ

Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում մայիսի 19-ին Դավթաշենի թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանին կրակելու գործով կալանավորվել է մեկ անձ։ Այս մասին հայտնում  է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 44-155-րդ հոդածի 2-րդ 8 կետի (սպանության փորձ) եւ 335-րդ հոդածի 1-ին մասի (Հրազենի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 19-ին Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորումներ հիվանդանոց է տեղափոխվել Դավթաշենի թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձը)։

  • Կիսվել: