հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Դավիթաշենի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Դավիթաշենի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ կար։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։

Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաև նրա մեքենան։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: