Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը կբողոքարկի նրա կալանքի որոշումը, ինչպես նաև առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը կբողոքարկի նրա կալանքի որոշումը, ինչպես նաև առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ:
Այս մասին InfoPort.am-ին հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը: Ըստ փաստաբանի` առաջադրված մեղադրանքը անհիմն է, և Տոնոյանը իրեն մեղավոր չի ճանաչում:
«Նա ընդհանրապես առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ, և առաջիկայում մենք հավանաբար լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակենք այս մասով»,- նշեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է ՊՆ-ին $5 մլն անսարք հրթիռներ մատակարարելու գործի շրջանակներում:


