հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին հետազոտվել են գրավոր ապացույցները

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստին հետազոտվել են գրավոր ապացույցները

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոմլազյանի,  նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստին հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները։ Այս մասին հայտնել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով, որը հարուցվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։

  • Կիսվել: