երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ ՔԿ

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ ՔԿ

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում։

Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․

«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: