երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է

Դատարանը բավարարել է բանակին զենք մատակարարած «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանին 2 ամսով կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հիշեցնենք, որ Գալստյանին նախորդ օրը ուշ երեկոյան իր բնակարանից բերման են ենթարկել դիմակավորված անձինք, թե որ գործի շրջանակում դեռևս հայտնի չէ։
 
Նշենք, որ ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ում Գալստյանի նկատմամբ 4 վարույթ է քննվում՝ ՀՀ ՊՆ-ին զենքի մատակարարման գործընթազների առնչությամբ։

 

  • Կիսվել: