չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022
Դատավորը մերժել է Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ քրգործ չի հարուցվի

Դատավորը մերժել է Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ քրգործ չի հարուցվի

Դատավոր Կարեն Բիշարյանը մերժել է Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքը, Փաշինյանի նկատմամբ քրգործ չի հարուցվի։

Մինասյանն ու Մարտիրոսյանը պահանջում էին քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ։

Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

 

  • Կիսվել: