երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
 Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի․ Արդարադատության նախարար

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի․ Արդարադատության նախարար

«Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքով սահմանված կարգով  հարուցում է վարույթներ ու եթե  վարույթի հարուցումից հետո գտնում է, որ կան իրավական հիմքեր միջնորդությամբ գնալու ԲԴԽ, իր լիազորությունների  շրջանակներում գնում է այնտեղ, պաշտպանում է իր տեսակետը ու լինում են հաղթանակներ, նաև՝ պարտություններ»,-Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը հատուկ նպատակ չունի։

Նրա  խոսքով՝ եթե դատավորը ենթարկվում է պատասխանատվության՝ նշանակում է, որ դատավորը դժգոհ է լինելու իր դեմ կայացված որոշումից։

  • Կիսվել: