ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել (ուղիղ)

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել (ուղիղ)

Այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել, այն նախատեսված է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։

  • Կիսվել: