շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 48-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե` ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք): Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Նիստի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։

  • Կիսվել: