ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ նկատողություն հայտարարվեց․ ԲԴԽ

Դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ նկատողություն հայտարարվեց․ ԲԴԽ

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ նկատողություն հայտարարվեց։ Որոշումն ընդունել է բարձրագույն դատական խորհուրդը։ Որոշումն ուժի մեջ է մտնում է հրապարակման պահից եւ վերջնական է։

Միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուսատամ Բադասյանը։

Խորհուրդի կազմը՝

նախագահող Գագիկ Ջհանգիրյանի,

մասնակցությամբ՝

 

Լիպարիտ Մելիքջանյանի,

Անի Մխիթարյանի,

Սերգեյ Չիչոյանի ,

Վիգեն Քոչարյանի,

Գրիգոր Բեքմեզյանի,

Մեսրոպ Մակյանի,

Ստեփան Միքայելյանի,

Դավիթ Խաչատուրյանի։

Տույժի կիրառմանը կողմ են եղել Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Լիպարիտ Մելիքջանյան, Վիգեն Քոչարյանը։

Տույժի կոնկրետ տեսակին դեմ են եղել Ստեփան Միքայելյանը եւ Անի Մխիթարյանը։
Իսկ Մեսրոպ Մակյանը եւ Սերգեյ Չիչոյանն ընդհանրապես դեմ են եղել պատասխանատվության կիրառմանը։

  • Կիսվել: